Հայագիտակ

Երբ ասեղնագործությունը դառնում է պոեզիա. «Հայագիտակ»

Դարեր շարունակ ասեղնագործությունը եղել է հայ կանանց սիրված զբաղմունքներից։ Գործել են ամեն ինչ՝ իրենց օժիտից մինչև կենցաղային իրեր՝ սփռոցներ, ծածկոցներ, գորգեր։

Ժողովրդական արվեստի այս ճյուղն այսօր վերածնունդ է ապրում` փոխակերպվելով և հարմարվելով մերօրյա պահանջներին։ Ժողովրդական վարպետ Արփի Ավդալյանն, օրինակ, ինքնատիպ ու գեղեցիկ լուծումներ է գտել` ասեղով գործվածքը համադրելով արծաթի հետ։

Արփին ասում է, որ մեծածավալ գործերից բացի, որոշեց նաև զարդեր պատրաստել, կանանց շրջանում իր արվեստն ավելի հասանելի դարձնելու համար։ Հետաքրքիր է, որ Արփին նախօրոք սխեմա կամ նախշ չի նկարում, ինչպես սովորաբար անում են գորգագործները, այլ ասեղնագործում է՝ ողջ հյուսվածքը մտքում պահելով։

Կարդացեք նաև

Back to top button