ԿարևորՄիջազգային

Իրանի նախագահը հաստատել է, որ Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցությունները տեղի կունենան միջնորդների միջոցով

Օմանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները տեղի կունենան միջնորդների միջոցով, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Օմանում ԱՄՆ ներկայացուցիչների հետ անուղղակի բանակցություններում կներկայացնի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հանձնարարականները», — հայտնել է Փեզեշքիանի մամուլի ծառայությունը։

Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ապրիլի 12-ին նախատեսված բանակցությունները կանցկացվեն առանց միջնորդների, իսկ հաջորդ օրը նույն հայտարարությունը կրկնել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Ապրիլի 6-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ երկիրը պատրաստ կլինի իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին այն պայմանով, որ իր դեմ պատժամիջոցները չեղարկվեն։ Նա նշել էր, որ ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններն անիմաստ են, քանի որ Վաշինգտոնը շարունակում է սպառնալ ուժի կիրառմամբ։ Արաղչին վերահաստատել է Թեհրանի պատրաստակամությունը միջնորդավորված բանակցությունների։

Թրամփն ավելի վաղ Իրանին կոչ էր արել բանակցություններ սկսել և համաձայնագիր կնքել իր միջուկային ծրագրի շուրջ և Թեհրանին սպառնացել էր ռմբակոծությամբ ու երկրորդային մաքսատուրքերով։ 

Կարդացեք նաև

Back to top button