ԿարևորՄիջազգային

Գերագույն դատարանը Թրամփին ներգաղթյալներին արտաքսելու իրավունք տվեց

ԱՄՆ Գերագույն դատարանը նախագահ Դոնալդ Թրամփին թույլ է տվել արտաքսել ներգաղթյալներին պատերազմի ժամանակի օրենքի համաձայն։

«Գերագույն դատարանը պաշտպանեց օրենքի գերակայությանը մեր երկրում՝ նախագահին, ով էլ որ նա լինի, մեր սահմանները պաշտպանելու, մեր ընտանիքներն ու մեր երկիրը պաշտպանելու թույլտվություն տալով»,- Truth Social-ում գրել է Թրամփը։

Դատարանը բավարարել է նախագահի դիմումը եւ բեկանել ստորին ատյանի դատարանի որոշումը, որով  վենեսուելական Tren de Aragua հանցավոր խմբավորման հետ կապ ունենալու մեջ կասկածվող արտասահմանցիների արտաքսումը չեղարկել էր։

Բեկանման որոշմանը կողմ է քվեարկել Գերագույն դատարանի անդամներից հինգը, դեմ՝ չորսը։

Կարդացեք նաև

Back to top button