
Հայ ժողովրդի պատմության մեջ կանայք նշանակալի ու կարևոր դեր են ունեցել, սակայն նրանցից շատերի հանդեպ ժամանակն անողոք է գտնվել։
Հայաստանի պատմության թանգարանի գիտաշխատող, պ.գ. թեկնածու Սեդա Գալստյանը պատմում է Հայաստանի առաջին հանրապետության երեք կին պատգամավորների, ինչպես նաև Ֆրանսիայի դիմադրության շարժման մասնակից, գրող, բանաստեղծ «ԼԱՍ»–ի` Լուիզա Ասլանյանի մասին։
Հայուհիներ, որոնք մինչև վերջին շունչը կիսել են իրենց ամուսինների ճակատագիրը, եղել են նրանց կողքին` կյանքի դաժանագույն իրավիճակներում։




