Միջազգային
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանել նաև Կանադան
ԱՄՆ-ից և ԵՄ-ից հետո Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանել նաև Կանադան: Համաձայն Կանադայի արտաքին գործերի նախարարության հայտարարության` նոր սահամնափակումները վերաբերում են 4 ֆիզիկական անձանց և 6 ռուսական կազմակերպությունների: Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել մասնավորապես «Սբերբանկ»-ը, Մ. Ի. Կալինին անվան մեքենաշինական գործարանը: