
Երևանի Մելիք Ադամյան փողոցում ընթանում են ծառերի վերաձևավորումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
Կենսունակության ավարտին մոտ, հիվանդ և ձևախեղված թեղի մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն, 15 տարեկան գնդաձև կատալպաներով:
Այս ծառատեսակը հայտնի է իր լայն, սրտաձև տերևներով, բավականին արագ է աճում, ձևավորում է լայն սաղարթ ու ապահովում ստվեր:
Կատալպաները մեծ կիրառում ունեն քաղաքային կանաչապատման բնագավառում. լավ աճում են արևոտ կամ կիսաստվերոտ վայրերում, դիմացկուն են տարբեր հողային պայմանների նկատմամբ, հիվանդությունների նկատմամբ կայուն են, չեն առաջացնում ալերգիկ միջավայր:
Մելիք Ադամյան փողոցից հանվել է 59 թեղի, տնկվում է 82 գնդաձև կատալպա:




