
Starlink արբանյակային ինտերնետը հասանելի է Հայաստանում, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Starlink–ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում՝ մնալով անմիջական կապի մեջ աշխարհի և բնության հետ»,- նշել է նա:
Նախօրեին լուրը հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Այս կարևոր քայլը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, STARLINK ընկերության և պետական գործընկերների համատեղ ու նվիրված աշխատանքի շնորհիվ»,- գրել էր նախարարը՝ ներկայացնելով դրա կարևորությունը․
- թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ, որակյալ կապի ապահովմամբ,
- հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին,
- կապի նոր հնարավորություններ բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից։




