Սփյուռքի ձայնը

Գյումրիից՝ աշխարհի ռինգ․ Սոչիից բռնցքամարտիկ Վլադիմիր Սարուխանյանի հաղթական ուղին. «Սփյուռքի ձայնը»

Վլադիմիր Սարուխանյանը փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է ՌԴ Սոչի քաղաք: Ծնողները նրան ուղարկել են ռուսական դպրոց:

«Հայկական դպրոցը մեր բնակավայրից բավականին հեռու էր գտնվում, դա էր պատճառը, որ ծնողներս ինձ ռուսական դպրոց ուղարկեցին։ Չնայած դպրոցի լեզուն ռուսերենն էր, սակայն ընտանիքում հայերենով շփումները և հայկական պատմությունները պահպանել են կապը մեր ծագման հետ», — պատմում է նա:

Այսօր Վլադիմիր Սարուխանյանն աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է՝ ունենալով 19 հաղթանակ և ոչ մի պարտություն: Հետաքրքիր է, որ իր բոլոր մենամարտերում նա հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:

«Թեև մարզիչս ազգությամբ ռուս է, սակայն ես բոլոր մենամարտերում հանդես եմ գալիս Հայաստանի դրոշի ներքո», — ասում է Վլադիմիրը:

Խոսելով Սոչիի հայ համայնքի մասին՝ նա նշում է, որ այն բազմաթիվ հաջողված մասնագետներ ունի բիզնեսի, կրթության և իրավաբանության ոլորտներում: Սակայն նրան զարմացնում է համայնքի անտարբերությունը՝ սպորտում հաջողված մարզիկների նկատմամբ:

«Սոչիի հայերը երբեք չեն կարևորում սպորտում իրենց կողքին հաջողություններ ունեցողներին: Որևէ հովանավորություն կամ ֆինանսական աջակցություն նրանցից չես տեսնի», — նշում է նա:

Նրա հայաստանյան ներկայացուցիչ Մակար Բաբայանը կարևորում է դրսում ապրող և հայկական դրոշի ներքո մրցող մարզիկներին աջակցությունը.

«Արդեն մոտ է Դուբայում կայանալիք IBO intercontinental մենամարտը, որտեղ Վլադիմիր Սարուխանյանը կրկին պատրաստվում է մրցել»:

Կարդացեք նաև

Back to top button