Մասնագիտություն

Կենսաշխարհի հետազոտողներ․ Էկոլոգի մասնագիտական առաքելությունը․ «Մասնագիտություն»

Նրանք անմնացորդ սիրում են բնությունը, քաջ գիտակցելով շրջակա միջավայրի պաշտպանության և բնության օրենքներին համահունչ ապրելու կարևորությունը՝ ամենուր պաշտպանում և պայքարում են նրա խնդիրների լուծման համար:

Այդ մասնագիտությունն է ուսումնասիրում կենդանի օրգանիզմները, կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև եղած փոխհարաբերությունները, մասնագիտություն, որը բացահայտում է կենդանի օրգանիզմների և բնության փոխազդեցության առանձնահատկությունները, բնության օրինաչափությունները, վերլուծում էկոհամակարգի վիճակը, պարզում անհավասարակշռության պատճառները, առաջարկում  միջոցներ՝ շրջակա միջավայրի վրա մարդու գործունեության բացասական ազդեցությունը նվազեցնելու համար, որպեսզի մարդն ապրի բնության հետ ներդաշնակության մեջ՝ խելամիտ օգտագործելով և պաշտպանելով բնության հարստությունները:

Հին հույն փիլիսոփաներ՝ Հիպոկրատը և Արիստոտելն իրենց բնագիտական հետազոտություններում նկարագրել են էկոլոգիայի հիմնական գաղափարները։ Ժամանակակից էկոլոգիան ձևավորվել և իր զարգացումն է ապրել 19-րդ դարի վերջին։ Էկոլոգիա բառն առաջին անգամ կիրառել է գերմանացի բնագետ և փիլիսոփա Էռնստ Հեկկելը՝ 1866 թվականին:

Օրգանիզմների և նրանց միջավայրի փոխազդեցության գիտական ​​վերլուծությունն ու ուսումնասիրությունն է էկոլոգիան, որն ունի  անփոխարինելի դեր՝ տարբեր էկոհամակարգերի ըմբռնման գործում:

Ու չնայած մասնագիտությունը համարվում է երիտասարդ, այն բավականին պահանջված է, անհրաժեշտ, արդիական ու հետաքրքիր:

«Մասնագիտություն» հաղորդման հյուրերն են Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դասախոսներ Գոհար Մարգարյանն ու Աննա Հարությունյանը:

Կարդացեք նաև

Back to top button