ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ն Էր Ռիադում առանձին բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ

ԱՄՆ միջնորդները երկուշաբթի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում առանձին բանակցություններ են վարում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ։ Վաշինգտոնը ձգտում է մասնակի զինադադար հաստատել Մոսկվայի և Կիևի միջև ավելի քան երեք տարվա պատերազմից հետո: ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները Ritz Carlton հյուրանոցում տեղի են ունենում փակ դռների հետևում։

Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը Էր Ռիադում անուղղակի բանակցությունները որակել է որպես «մաքոքային դիվանագիտություն», որտեղ ամերիկյան պատվիրակությունը «առանձին սենյակներում» հանդիպումներ է ունենալու Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։

Նախօրեին Ուկրաինայի ներկայացուցիչները Էր Ռիադում բանակցությունների նախնական փուլ են անցկացրել ամերիկյան պատվիրակության հետ։

Ակնկալվում է, որ բանակցությունների նոր փուլի առանցքային հարցը կլինի
էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների 30-օրյա դադարեցումը։

Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան սկզբունքորեն համաձայնել են այս մասնակի հրադադարին, սակայն այն դեռ չի իրականացվել։ ԱՄՆ-ն փորձում է հրադադարը տարածել նաև Սև ծովում նավագնացության վրա։

ԱՄՆ-ի մեկ այլ հատուկ ներկայացուցիչ՝ Սթիվ Ուիթքոֆը, մարտի 23-ին Fox News-ին տված հարցազրույցում կանխատեսել է. «Կարծում եմ, որ երկուշաբթի օրը Սաուդյան Արաբիայում զգալի առաջընթաց կտեսնեք, մասնավորապես՝ Սև ծովի հրադադարի հարցում, և այնտեղից կարող եք շարժվել դեպի լիարժեք զինադադար»:

Սաուդյան Արաբիայում ԱՄՆ պատվիրակության կազմում ընդգրկված են մի քանի թիմեր, այդ թվում՝ Քելլոգը և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Սաուդյան Արաբիայում է նաև Ուկրաինայի գլխավոր բանակցող Անդրեյ Երմակը։ Հանդիպմանը Ռուսաստանը կներկայացնեն ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը և ԱԴԾ տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։

Կարդացեք նաև

Back to top button