ԿարևորՀասարակություն

Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ

Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ: Օժանդակությունը ստացել է Հալեպի համայնքապետարանը:

Ներկա են եղել  Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը և Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը:

Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ, որոնք կօգնեն մեղմել պատերազմի և ճգնաժամի հետևանքները բարեկամ սիրիացի ժողովրդի համար:

Մարդասիրական օգնությունը Սիրիա առաքվում է Հայաստանը Թուրքիային կապող «Մարգարայի» անցակետով, որն այս նպատակով բացվել է Թուրքիայի հետ երկկողմ պայմանավորվածության արդյունքում։

Կարդացեք նաև

Back to top button