ԿարևորՀասարակություն

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում անհապաղ ազատ արձակել հայ գերիներն

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (The World Council of Churches) հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին:

Հայտարարությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակում հնչեցրել է ԵՀԽ Էկումենիկ աստվածաբանական կրթության ծրագրի ղեկավար, պրոֆ. դոկտոր Անի Ղազարյան Դրիսին:

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հայերի ապօրինի կալանավորման վերաբերյալ՝ նշելով, որ դա խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը և Ժնևի կոնվենցիաները։

Հայտարարությունում նշվում է, որ 2020 թ. նոյեմբերից մինչև 2023 թ. հոկտեմբեր Ադրբեջանն ապօրինաբար պահում է առնվազն 23 հայի, որոնցից շատերը ենթարկվել են խոշտանգումների։

Հայտարարությամբ կոչ է արվում Մարդու իրավունքների խորհրդին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու հայ պատանդների ազատ արձակումը, բոլոր կողմերին՝ կատարել իրենց իրավական պարտավորությունները միջազգային իրավունքի շրջանակում:

«Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդն իր համերաշխությունն է հայտնում Հայ Եկեղեցուն և ժողովրդին, ինչպես նաև այս իրավիճակից տուժած բոլոր մարդկանց, և վերահաստատում արդարության ու խաղաղությանն ուղղված հանձնառությունը», — ասված է հայտարարությունում:

Կարդացեք նաև

Back to top button