ԿարևորՔաղաքական

Ադրբեջանական կողմից զորքերի տեղաշարժ չկա. Սուրեն Պապիկյան

Հայաստանը պատրաստ է ուսումնասիրել հրադադարի խախտումների մասին փաստերը եւ հետաքննել դրանք, այսօր ԱԺ-ում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Արբանյակային նկարները չեն կարող ցույց տալ գնդակների կրակելու-չկրակելու մասին, դրա համար պետք են տեսանյութեր, իսկ քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևաններ  են, մենք ասում են՝ եթե ունեք ապացույցներ, տրամադրեք մեզ, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ»,- ասել է նա։

Նախարարը շեշտել է, որ չի կարող գնահատական տալ, թե ինչու է ադրբեջանական կողմից հնչում ապատեղեկատվություն։

Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմից զորքերի տեղաշարժ չկա, «այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ, մամուլում առկա տեղեկատվությունը, որ տեղի են ունենում կրակոցներ, զորքերի տեղաշարժեր, պաշտպանության նախարարությունը չի հաստատում»։

Կարդացեք նաև

Back to top button