Տիեզերքում «պատանդ» մնացած աստղագնացները վերադարձել են Երկիր մոլորակ: NASA-ի տիեզերագնացները 9 ամիս տիեզերքում անցկացնելուց հետո վայրէջք են կատարել Ֆլորիդայում: Նրանց դիմավորել են տիեզերական գործակալության հատուկ մասնագետները: Վայրէջքից հետո աստղագնացները տեղափոխվել են հիվանդանոց՝ բժշկական ստուգումներ անցնելու: Աստղագնացները տիեզերք էին մեկնել նախորդ տարվա սեպտեմբերին ու տեխխնիկական խնդիրների պատճառով 1 շաբաթվա փոխարեն 9 ամիս մնացել այնտեղ։




