
Մարտի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն պաշտոնական այցով կգտնվի Բրազիլի Դաշնային Հանրապետությունում, հայտնում են ԱԳՆ-ից:
«Ծրագրված է Արարատ Միրզոյանի և Բրազիլի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի հանդիպումը, որի արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Նախատեսված են նաև այլ քննարկումներ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:




