Հայագիտակ

Սամվել Ղազարյանի արարման ուղին. «Հայագիտակ»

Սամվել Ղազարյանին արվեստաբանները համարում են հետձնհալյան շրջանի արվեստագետ։ Իր քանդակներում նա հիմնականում փորձում է բացահայտել հերոսի ներքնաշխարհը, այդ պահին հուզող մտքերը` լինի դա հայկական ժողովրդական էպոսի հերոսը, առասպելական Ծովինարը, թե ժամանակակից տեղեկատվությունից գլուխը հեռուստացույցով փոխարինած կամ կյանքի ճղճիմ պայմանականություններից ու կապանքներից դուրս գալ փորձող մեկը։

Վարպետի գործերը ցուցադրվել են Ուկրաինայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Չեխիայում և այլուր։ Սամվել Ղազարյանը նաև շնորհալի նկարիչ է։ Նա մի շարք գրքերի ձևավորման հեղինակ է։ «Սամվել Ղազարյան․ Արարման ուղին» ցուցահանդեսը նվիրված է արվեստագետի 75-ամյակին։

Կարդացեք նաև

Back to top button