Հայաստանը պետք է անհապաղ խոսի Սիրիայի նոր իշխանության հետ։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է գրող, հրապարակախոս Սագօ Արեանը։
Լևոն Սարդարյանն ու սփյուռքահայ հրապարակախոսը զրուցում են Սիրիայում ստեղծված իրավիճակի, սիրիահայության տագնապների, տարածաշրջանային զարգացումների մասին։
Արեանի խոսքով, Սիրիայում կատարվողն արտաքին ազդեցության հետևանք է, իսկ այդ երկրում հայերի նկատմամբ վատ վերաբերմունք չկա։ Սիրիահայերին տարհանելու կոչերն էլ պետական քաղաքականություն դարձնելը, ըստ հրապարակախոսի, սխալ է։




