
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպման տոմսերը սպառված են, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հայտնել էին, որ մի քանի ժամում սպառվել են նաև պատասխան խաղի տոմսերը։
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում մարտի 20-ին (մեկնարկը` 21:00-ին ) Հայաստանի ընտրանին Երևանում կընդունի Վրաստանին, իսկ մարտի 23-ին՝ ժամը 18:00-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում» կկայանա պատասխան խաղը: Այս խաղերի արդյունքում կորոշվի, թե որ հավաքականն է հանդես գալու Ազգերի լիգայի B ենթախմբում:




