ԿարևորՄիջազգային

Ռուսաստանը Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու պահանջներ է ներկայացնում․ Reuters

Ռուսաստանն ԱՄՆ-ին ներկայացրել է Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու և Վաշինգտոնի հետ հարաբերությունները վերականգնելու պահանջների ցուցակը, գրում է Reuters-ը։

Պարզ չէ, թե կոնկրետ ինչ է ներառել Մոսկվան իր ցուցակում, կամ արդյո՞ք պատրաստ է Կիևի հետ խաղաղ բանակցությունների մինչև դրանց ընդունումը:

Ռուս և ամերիկացի պաշտոնյաները քննարկել են պայմանները վերջին երեք շաբաթվա ընթացքում անձնական և հեռավար զրույցների ընթացքում։

Կրեմլի պայմանները նրանք բնութագրել են ընդգրկուն, որոնք նախկինում ներկայացվել էր Ուկրաինային, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին:

Նախկին պայմաններում նշված էր, որ Մոսկվայի համար անթույլատրելի են ՆԱՏՕ-ին Կիեւի անդամակցությունը, Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայումը եւ Ղրիմի և չորս նահանգների՝ Ռուսաստանին պատկանելու փաստը ընդունելը:

Կարդացեք նաև

Back to top button