
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, հայտնել է, որ քննարկվում են նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը, ինչպես նաև միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը։
Ըստ Միրզոյանի՝ եթե դրանք համաձայնեցվեն ու ստորագրվեն, ապա ենթակա կլինեն պարտադիր կատարման։
Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումը Ադրբեջանի 12 առաջարկի 12-րդ խմբագրության վերաբերյալ և առաջիկայում նախատեսվում է այդ մոտեցումները քննարկել ադրբեջանական կողմի հետ՝ ընդգծելով, որ Հայաստանի առաջարկներն ու մոտեցումները համապատասխանում են երկրի արդի մարտահրավերներին, խաղաղության օրակարգին, Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու պատրաստակամությանը և Հայաստանի Հանրապետության շահերին։




