ԿարևորՔաղաքական

Հայաստանը և Նիդերլանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

ՀՀ և Նիդեռլանդների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Կասպար Վելդկամպը ստորագրել են Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։

«Սա մեր հարաբերությունների զարգացման ճանապարհին պարզապես հերթական այց չէ։ Այսօր մենք թևակոխում ենք գործընկերության նոր փուլ, որը քիչ առաջ արձանագրեցինք Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ։ Սա նոր հանգրվան է, որը թե՛ խորհրդանշական է, թե ՛միևնույն ժամանակ պարտավորեցնող, ուստի շնորհավորում եմ բոլորիս այս կետին հասնելու կապակցությամբ»,- Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ՝ քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության խորացում, ներառյալ՝ պայքար հիբրիդային վտանգների, սպառնալիքների դեմ, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և իրավունքի գերակայության խթանում և մարդկանց միջև շփումներ:

Կարդացեք նաև

Back to top button