ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ապագաս պատկերացնում եմ Արցախում․ Նարեկ Պողոսյան․ «Կյանքին ասել այո՛»

Նարեկ Պողոսյանը ծնվել է 2007 թվականին Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում։ Տասնչորս տարեկանից զբաղվում է կիոկուշին կարատեով։ Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Նարեկը տասնմեկ տարեկան էր։ Հոկտեմբերի տասնմեկին զինվորական հայրը ընտանիքը տեղափոխեց Հրազդան ու վերադարձավ Արցախ, «Եղնիկներ» կոչվող զորամասում էր։ Նարեկի քեռին Շուշիում էր կռվում, զոհվեց Քարինտակ գյուղում հենց զինադադարի օրը՝  նոյեմբերի 9-ին։ Պատերազմից հետո ընտանիքը Արցախ վերադարձավ։ Նարեկը շարունակում էր ակտիվ սպորտով զբաղվել։ 2021-ի դեկտեմբերին կիոկուշիի  Հայաստանի առաջնությունում Նարեկը գրավեց առաջին տեղը, 2022-ի նոյեմբերին Պորտուգալիայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձյալ առաջին հորիզոնականում էր։

Նարեկը մեծ նպատակներ ուներ, երբ սկսվեց Արցախի շրջափակումը, ապա՝ 2023-ի սեպտեմբերյան պատերազմը։ Բենզինի պահեստի չարաբաստիկ պայթյունի պատճառով  Նարեկը կորցրեց ընկերոջը՝ Վլադիմիրին։ Ընտանիքը Արացախից դուրս եկավ 2023-ի սեպտեմբերի քսանյոթին։ Ապրում են Հրազդանում։ Տեղեկանալով, որ իր հայրենակից Արմեն Պետրոյանը Երևանում հավաքել է կեոկուշին կարատեով զբաղվող հիմնականում արցախցի երեխաներից ու պատանիներից կազմված նոր խումբ՝ վերանվանելով այն «Վերադարձ», 2024-ի մարտից Նարեկը շարունակեց մարզումները հենց այդ խմբում։ «Արմեն Պետրոսյանի շնորհիվ Հայաստանի եռակի չեմպիոն եմ դարձել։ Ապագաս պատկերացնում եմ Արցախում, ու նպատակներիս էլ Արցախում եմ հասնելու»,-ասում է Նարեկը։

Կարդացեք նաև

Back to top button