
Ինչու՞ է ծաղկում Սևանա լիճը, արդյո՞ք ճահճացման վտանգ կա․ հարցերի պատասխանները ստանալու համար գիտական տարբեր խմբեր են հետազոտություններ կատարում։ Այս անգամ Սևանը հետազոտելու են հայ ու վրացի գիտնականները։
Նրանց, այսպես ասաց, հետազոտության թիրախում Հարավային Կովկասի քաղցրահամ ջրերում ցիանոբակտերիաների և ցիանոֆագերի բազմազանությունն է։


ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության ու կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանը հայաստանյան կողմի գիտական խմբի ղեկավարն է։ Դրամաշնորհը բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեն է տրամադրել։

Քաղցրահամ ջրերում, հատկապես՝ Սևանում, ծաղկման լուրջ խնդիր կա, սա հետևանք է անթրոպոգեն գործոնների ու լճում գտնվող կենսածին տարրերի՝ արձանագրում է գիտական խմբի ղեկավարը:
Գիտնականն արձանագրում է՝ կարևոր է քննարկել նաև կիրառական կողմերը, բացատրում է՝ մի շարք երկրներում ծաղկման պրոցեսը կասեցնելու համար կիրառվում է կենսաբանական պայքարի այս ձևը:
Ծրագրի շրջանակներում էկոհամակարգն ուսումնասիրելիս նորարարական մոտեցում են ցուցաբերելու։ Հետազոտությունը իրականացնելու են մետագենոմիկայի հիման վրա։ Ավելի քիչ լաբորատոր աշխատանք է պահանջվելու, քան կենսաինֆորմատիկ վերլուծություններ։


Հայաստանում, այսպես ասաց, հետազոտության թիրախում Սևանն է, Վրաստանում՝ Փարվանան ու Սաղամոն։ Կողմերը կուսումնասիրեն, հետո կհամադրեն, կհամեմատեն հետազոտության արդյունքները։ Վրացական կողմը հայկական կողմից սովորելու բան ունի, և հակառակը: Ընդհանուր առմամբ, հետազոտության վերջնարդյունքը Սևանի առողջացմանը հասնելն է։

Ֆագերի ուսումնասիրությունը նաև կիրառական նշանակություն ունի: Գիտական հետազոտություններին մասնակցում է Լիլիթ Հարությունյանը։
Նա ԵՊՀ կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի է։ Համագործակցում են Թբիլիսիի Գերոգի Էլիավայի բակտերաֆագերի, մանրէաբանության ու վիրուսաբանության ինստիտուտի կոլեգաների հետ:
Այս պահին հետազոտում են միայն Սևանա լիճը։ Հույս ունեն, որ հետազոտությունները կընդլայնեն ու հնարավորություն կստանան խնդիրն ավելի մանրամասն ուսումնասիրել։




