Արդեն100 տարի

Վարդագույն քաղաքի զարգացումը 60 տարի առաջ․ ճարտարապետ Էդուարդ Պապյանի տեսլականը․ «Գրեթե 100 տարի»

Էդուրադ Պապյանը 1964-71 թվականներին Երևանի գլխավոր ճարտարապետն էր: Մայրաքաղաք, որ նախատեսված էր 900 000 բնակչի համար և որտեղ այն ժամանակ գործում էին ավելի քան 300 արդյունաբերական ձեռնարկություններ: 

1966թ. Հայաստանի ռադիոյում ունեցած ելույթի ժամանակ նա ներկայացրել է քաղաքաշինական իր հիմնական պահանջները, մոտեցումները Երևանի զարգացման առումով և  «քաղաքի կենտրոն» հասկացության վերաբերյալ:  

Ճարտարապետը պատմել է, որ քաղաքի զարգացման ուղղությունը, կառուցապատման հարցերը ճիշտ թիրախավորելու համար կատարվել են կլիմայական չափումներ, որոնց տվյալները հանգեցրել են մայրաքաղաքի հարավ-արևմուտքում ՝ Նոր Կողբ գյուղի տարածքում լճի   ձևավորման անհրաժեշտությանը:

Այդպես ստեղծվել է Երևանյան լիճը, 1970 թ.: Անշուշտ շեշտադրվել է նաև Երևանը շրջապատող Նորքի և Դալմայի այգիների նկատմամբ առավել հոգատար վերաբերմունքի կարևորությունը:

Իր ելույթում Էդուարդ Պապյանը խոսել է նաև հասարակական տրանսպորտի մասին: Եվ առաջարկել կանգառները հեռացնել միմյանցից, բնակիչներին մի կետից մյուսը ավելի արագ հասցնելու համար:

Երևանն ազատ հողեր չունի, այս հանգամանքից ելնելով, մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը լուծումը գտնել է բարձրահարկերի կառուցման մեջ, բայց ոչ համատարած և ոչ քաոտիկ կերպով:

Արդյո՞ք այսօրվա Երևանը կապ ունի 1964-71թթ. գլխավոր ճարտարապետ Էդուարդ Պապյանի պատկերացրած կառուցապատման և քաղաքաշինական սկզբունքների հետ:

Կարդացեք նաև

Back to top button