ԿարևորՀասարակություն

Մի շարք փողոցների լուսավորության մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով․ Ավինյան

Երևանյան 28 փողոցների լուսավորության արդիականացման ծրագրով այս տարի ևս մի շարք փողոցների վերգետնյա մալուխներն ամբողջությամբ կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ գործընթացը կիրականացվի Աբովյան, Արգիշտի, Մելիք Ադամյան, Նալբանդյան, Դեմիրճյան փողոցներում ու  Տիգրան Մեծի պողոտայում: 

«Այս փողոցներում մենք պետք է նաև համապարփակ ծրագիր իրականացնենք մայթերի բարեկարգման ուղղությամբ, որպեսզի ամբողջական տեսք ստանանք: Մեր ծրագրերի այս համադրումը շատ արդյունավետ է այն առումով, որ փողոցները նոր տեսք են ստանում, ու փոխվում է ընդհանուր միջավայրը»,- նշել է Տիգրան Ավինյանը: 

Կարդացեք նաև

Back to top button