ԿարևորՄիջազգային

Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը

Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի հարցով եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովը, հայտնում են միջազգային լրատվական գործակալությունները։

Գագաթնաժողովը կազմակերպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, որը նախօրեին արդեն հանդիպել է Լոնդոն ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Բալթյան երկրները գագաթնաժողովին հրավիրված չեն։

Գագաթնաժողովի մեկնարկից առաջ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Լոնդոնում հանդիպել է Զելենսկու հետ։ Նա հավաստիացրել է նրան, որ աջակցում են Կիևին «արդար և կայուն խաղաղություն կառուցելու գործում, որը կապահովի Ուկրաինայի ինքնիշխանության, անվտանգության և ազատության ապագան»:

Մելոնին ավելի վաղ հեռախոսով խոսել է Դոնալդ Թրամփի հետ։ «Շատ կարևոր է խուսափել Արևմուտքի մասնատման վտանգից, և կարծում եմ, որ հենց այստեղ է, որ Մեծ Բրիտանիան և Իտալիան կարող են կարևոր դեր խաղալ կամուրջներ կապելու գործում», — ասել է Մելոնին Լոնդոնում Սթարմերի հետ հանդիպման ժամանակ:


Կարդացեք նաև

Back to top button