Սահմանադրական դատարանը խմբային դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սահմանափակումը ճանաչել է Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր։
Սահմանադրության վերոնշյալ հոդվածները վերաբերում են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարմանը, որը իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ և արդար դատաքննության իրավունքին։
Ի՞նչ սահմանափակում էր նախատեսվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածով․
Գործի նախապատմությանը․ ընդունվել է Կառավարության որոշում, որի հիման վրա դիմումատուներին պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Նշված 2007 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 1279-Ն որոշմամբ հողամասերի ձեռք բերող է հանդիսանում «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությունը կամ նրա որոշմամբ՝ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով հիմնադրված «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը։
Վերջինս դիմել է դատարան՝ դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) համարժեք փոխհատուցմամբ օտարելու պահանջով. դատարանի կողմից կայացված վճիռներով համապատասխան հայցերը բավարարվել են, դրանք մտել են օրինական ուժի մեջ:
Ի՞նչ է հաջորդել վճիռների օրինական ուժի մեջ մտնելուց հետո․
Անդրադառնանք նաև ՄԻԵԴ վճռին, որով Դատարանը 2018թ․-ին «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուների՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով սահմանված` դիմումատուների գույքից անարգել օգտվելու իրավունքի խախտում է ճանաչել: ՄԻԵԴ-ը նշել է, որ վիճելի չէ այն փաստը, որ տեղի է ունեցել թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ նախադասության իմաստով «գույքից զրկում», այլ կարևոր է, որ Դատարանը պարզի, թե արդյո՞ք վիճարկվող [գույքից] զրկելն այդ դրույթի համաձայն հիմնավորված է եղել:
Ի՞նչ է կարևորել Դատարանն այս իմաստով․
ՄԻԵԴ վճռից հետո, դիմումատուները վերաքննիչ բողոքներ են ներկայացրել վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է ներկայացված վերաքննիչ բողոքները։
- Խնդրում եմ նշեք ի՞նչ հիմքով։ Ո՞րն է սահմանադրական վեճի շրջանակը և ի՞նչ դիրքորոշում է հայտնել սահմանադրական դատարանը։
- Ի՞նչ հետևանքներ է առաջացնելու Սահմանադրական դատարանի նշված թիվ 1769 որոշումը։
- Արդյո՞ք անձինք իրավունք կունենան վերանայման դիմում ներկայացնելու, եթե այո, ապա ի՞նչ նախապայմանների առկայությամբ:
«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրը «Թումանյան» փաստաբանական գրասենյակի գործադիր տնօրեն, փաստաբան Մերի Կարապետյանն է։




