Դպրություն

«Մունք» տեխնոդպրոց․ Տաշիրից մինչև միջազգային շուկա՝ տեխնոլոգիական կրթության նոր մոդել․ «Դպրություն»

«Տաշիրի Տրանսֆորմացիայի» շրջանակում նախատեսվում է ստեղծել նորարարական կրթական ենթակառուցվածքներ, խթանել ՏՏ ընկերությունների հետ համագործակցությունը և տրամադրել անհրաժեշտ ռեսուրսներ` մարզի երիտասարդներին աշխատաշուկայում ինտեգրելու համար։

Տաշիրից՝ դեպի միջազգային շուկա «Մունք»-ի կրթական մոդելը ոչ միայն տալիս է ժամանակակից ՏՏ հմտություններ, այլև դաստիարակում է հայրենասեր մասնագետներ, ովքեր իրենց գիտելիքները ծառայեցնում են համայնքի զարգացմանը:

Ծրագիրը նաև ստեղծում է համայնքային զարգացման նոր հնարավորություններ՝ խթանելով հայրենադարձությունը և տեղում կայուն տնտեսական մոդելներ ձևավորելը: «Տաշիրի Տրանսֆորմացիան» «Մունք»-ի հաջորդ մեծ քայլն է։

«Դպրություն» հաղորդման հյուրերն են «Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանը և «Մունք» տեխնոդպրոցի դրամահավաքի արշավի ղեկավար Սվետլանա Մանասյանը։

Կարդացեք նաև

Back to top button