
«Խաչատուր Աբովյանի կյանքի ու գործունեության մասին նոր փաստեր են հայտնաբերվել», –ասում է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանը։
Մատենադարանում, Ազգային արխիվում, Գրականության և արվեստի թանգարանում հայտնաբերված փաստերը շուտով կցուցադրվեն Աբովյանի տուն-թանգարանի նորացված ցուցադրությունում։


Փաստերի մի մասը վերաբերվում է գրողի նախնիներին ու մելիքական ծագմանը։ Գտնվել է ընտանեկան կնիքով մատանին, նաև փաստեր, որոնք հաստատում են Աբովենց և Սուրբ Էջմիածնի, նաև՝ կաթողիկոսի հետ ունեցած ջերմ կապի մասին։ Հայտնաբերվել են նաև ցուցակներ, որտեղ Խաչատուրի անունը նշված է որպես վարժ կարդացողի։


Թանգարանն այս տարի մի շարք հետաքրքիր միջոցառումներ է ունենալու, նաև նոր հրատարակություններ, այդ թվում՝ Աբովյանի «Դորպատյան օրագիրը»։




