
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն ուրբաթ օրը ասել է, որ ակնկալում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կստորագրի ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների մասին համաձայնագիրը՝ ուկրաինական պատերազմին վերջ տալու ջանքերի շրջանակներում:
«Ահա վերջնագիծը, նախագահ Զելենսկին պատրաստվում է ստորագրել այդ գործարքը, և դուք դա կտեսնեք շատ կարճ ժամկետում»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Ուոլցն ՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի արվարձանում՝ Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում:
Փետրվարի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ ծրագրում է Կիեւի հետ հազվագյուտ հողային մետաղների ձեռքբերման մասին համաձայնագիր կնքել։
Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ Միացյալ Նահանգները վերցնի Ուկրաինայի ընթացիկ եկամուտների 50 տոկոսը ռեսուրսների արդյունահանումից, ինչպես նաեւ «երրորդ կողմերին տրված բոլոր նոր [ռեսուրսների արդյունահանման] լիցենզիաների արժեքի 50 տոկոսը»: Ըստ լրատվամիջոցների՝ Մյունխենի անվտանգության համաժողովում Զելենսկին հրաժարվել էր ստորագրել ԱՄՆ-ի կողմից ներկայացված փաստաթուղթը։




