
ԵՄ երկրները մտադիր են մի շարք ոլորտներում կասեցնել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով համապատասխան որոշման նախագիծը։
Reuters-ի ձեռք բերած փաստաթղթում խոսվում է ԵՄ խորհրդի որոշման մասին, որով նախատեսվում է դադարեցնել Սիրիայի դեմ գործող սահմանափակող միջոցները էներգետիկայի, տրանսպորտի, հետպատերազմյան շրջանում հանրապետության վերականգնման, ինչպես նաև ֆինանսական և բանկային գործառնությունների իրականացման ոլորտներում։
Սպասվում է, որ ԵՄ ԱԳ նախարարները փետրվարի 24-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Սիրիայի հարցը:
Եվրոպական առաջնորդները սկսել են վերանայել իրենց մոտեցումն այն բանից հետո, երբ իսլամիստ Հայաթ Թահրիր ալ-Շամի գլխավորությամբ ապստամբները սեպտեմբերին Բաշար ալ-Ասադին հեռացրեցին իշխանությունից:




