Հայագիտակ

Հնագույն, բայց միշտ երիտասարդ Տեառնընդառաջը. «Հայագիտակ»

Հայ Առաքելական եկեղեցու սիրված ու սպասված տոներից է Տեառնընդառաջը, որն ունի ինչպես հնագույն քրիստոնեական, այնպես էլ նախնադարից եկող արմատներ։ Այս տոնով, ասես, կիսվում է ձմեռը և գարնան գալուստն ավելի ակնհայտ ու մոտ է թվում։

Տոնի ամենակարևոր բաղադրիչը խարույկն է, որը մայր հողը ջերմացնելու և գարնանը նախապատրաստելու խորհուրդ ունի։ Խարույկը նաև չարխափան, հիվանդություններն ու անհաջողությունները վանելու, երազանքները կատարելու հատկություն ունի։

Պատմական գիտությունների թեկնածու Հասմիկ Աբրահամյանը մեկնաբանում է տոնի քրիստոնեական ու նախաքրիստոնեական խորհուրդը։

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ»։ Տոնի անունը կապվում է Սիմեոն ծերունու հետ, ով Աստծուց խնդրում էր` թույլ տալ իրեն տեսնել Փրկչին ու նոր մեռնել։ Նա Հիսուսին ընդառաջ գնաց, տեսավ նրան ու նոր միայն հոգին ավանդեց։

Այս տոնի մեջ զարմանալիորեն միահյուսվել են հինն ու նորը, ժողովրդականն ու եկեղեցականը, բայց ամենակարևորն այն է, որ տոնը շարունակում է ապրել ու մնալ սիրված՝ հատկապես նորապսակների ու երիտասարդների շրջանում։

Կարդացեք նաև

Back to top button