
Փոքր ուղևորատար ինքնաթիռը, որը վթարի է ենթարկվել արևմտյան Ալյասկայում՝ Նոմի կենտրոնական համայնք գնալիս, գտնվել է ուրբաթ օրը ծովի սառույցի վրա: Ինքնաթիռում գտնվող բոլոր 10 անձինք զոհվել են, Associated Press գործակալության փոխանցմամբ հայտնել են իշխանությունները:
ԱՄՆ առափնյա պահպանությունը հաստատել է, որ վթարի վայրը եղել է Նոմ քաղաքից 54 կիլոմետր հարավ-արևելք:
Վթարը նահանգում վերջին 25 տարվա ընթացքում ամենամահաբերներից մեկն է:
Փրկարարներն ուղղաթիռով որոնում էին ինքնաթիռի վերջին հայտնի վայրը, երբ նկատել են բեկորներ, ասել է ԱՄՆ առափնյա պահպանության ներկայացուցիչ Մայք Սալերնոն:




