ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Թեհրանի համար Հայաստանում ԵՄ դիտորդների ներկայությունը հասկանալի է

Թեհրանը հասկանում է, որ ԵՄ դիտորդները Հայաստանում են հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր լարվածությունը կանխելու համար՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատում է արել ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա նշել է, որ Իրանի առաջնահերթություններից է հարատև խաղաղության և կայունության ապահովումը տարածաշրջանում։ Դեսպանը վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ Իրանը դեմ է Հարավային Կովկասում միջազգային սահմանների փոփոխությանը և ուժի կիրառմամբ խնդիրների լուծմանը։

Սոբհանիի խոսքով՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանը զիջումների կամ գործարքի գնալ չի պատրաստվում, քանի որ սա իր անվտանգության հարցն է համարում: «Միայն Հայաստանն ու Իրանն են, որ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին միատեսակ են մտածում և տարաձայնություն չունեն», — նշել է դեսպանը:

Հատված՝ «Ռադիոլուրի» հիմնական թողարկումից

Կարդացեք նաև

Back to top button