Սպիտակ տան առաջին հյուրը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գոհ է Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպումից, իսկ Գազային վերաբերող նրա ծրագիրը «պատմությունը փոխելու ունակ» գաղափար է համարում:
Թրամփն առաջարկում է ամերիկյան վերահսկողություն հաստատել Գազայում, մարդկանց տեղափոխել և այն «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» դարձնել։ ԱՄՆ նախագահի հերթական անսպասելի հայտարարությունն անարձագանք չի մնացել։




