🎙«Սուրճ ու սեր առավոտից» հաղորդումը կրկին եթերում է՝ Սևակ Հակոբյանի և Մարինա Գրեգի հետ միասին։
⏰Այսօր մեր հյուրն է երիտասարդ բլոգեր Աշոտ Հովհաննիսյանը, ով կիսվելու է իր անձնական փորձով և քննարկելու է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած մարտահրավերները:
Աշոտի բլոգը յուրահատուկ հարթակ է, որտեղ նա անկեղծորեն պատմում է հաշմանդամություն ունեցող մարդու առօրյայի մասին՝ բարձրաձայնելով հրատապ խնդիրները:
🎼Հաղորդման ընթացքում նաև կունենանք թարմ սպորտային և մշակութային նորություններ, կվայելենք լավ երաժշտություն և, իհարկե, կշփվենք մեր սիրելի ունկնդիրների հետ:
☎️Միացեք Հանրային ռադիոյի ուղիղ եթերին՝ առավոտը դարձնելով ավելի իմաստալից ու հետաքրքիր:




