Հանրային ռադիոյի «Կենդանի ձայնադարան» հաղորդման ընթացքում հնարավորություն կունենանք վայելելու գործիքային մանրապատումներ՝ նվագախմբային կատարմամբ։
![]()
Նվագախմբի երգացանկում մեծ տեղ է հատկացված գործիքային ստեղծագործություններին՝ ներառելով թե՛ հայ կոմպոզիտորների, թե՛ արտասահմանյան ջազային և էստրադային ստեղծագործությունների վերամշակումները։
Ծրագրում ընդգրկված են Արամ Խաչատուրյանի «Սուսերով պար»-ի ջազային մշակումը, Երվանդ Երզնկյանի «Աստղեր» ստեղծագործությունը, Մարտին Վարդազարյանի «Գառնի»-ն, ինչպես նաև «Շակատակ» խմբի երգացանկից «Արձակուրդներ»-ը։




