
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանի հերթական գիտական ուսումնասիրությունը` «Անին և անեցիները» գիրքը, նվիրված է մայրաքաղաք Անիի պատմությանը, նրա փառապանծ անցյալին և այսօրվա խնդիրներին։


Ժամանակի հարուստ, շեն ու խիտ բնակչությամբ հայտնի քաղաք էր Անին՝ հազար ու մի եկեղեցիներով, տարածաշրջանում հայտնի արհեստավորներով, հմուտ առևտրականներով։ Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի նստավայրն էր Անին, որը նրան կրկնակի հարգանք ու փառք էր բերում։

Այս ծաղկուն վիճակին, սակայն վերջ տվեցին նախ բյուզանդական, ապա մոնղոլ-թաթարական արշավանքները, իսկ լիակատար ավերածությունը վրա հասավ երկրաշարժի պատճառով։

Պրոֆեսոր Մաթևոսյանն իր գրքում ներկայացնում է նաև նշանավոր անեցիների ցուցակը, որը կազմել է հարյուրավոր ձեռագրեր ուսումնասիրելով:




