Առանց տողատակի

Հերթով փորձում ենք լուծել խնդիրները, որոնք ի հայտ եկան 44-օրյա պատերազմի ընթացքում . «Առանց տողատակի»

Տեղական պաշտպանության ուժերը, որոնք ստեղծվելու են նոր օրենքով, աջակցելու են բանակին։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

Լևոն Սարդարյանն ու պատգամավորը զրուոցում են խորհրդարանում քննարկվող «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի, Հայաստանի անվտանգային խնդիրների, բանակային բարեփոխումների, ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության մասին։

Խաչատրյանի խոսքով, աշխարհազորը տեղական պաշտպանության ուժերով փոխարինելն անհրաժեշտություն էր։ 44-օրյա պատերազմին մոբիլիզացիան ցույց տվեց, որ լուրջ խնդիրներ կան այդ առումով, մոբիլիզացիոն ռեսուրսները խայտառակ վատ վիճակում էին։ Ստեղծված աշխարհազորն էլ չլուծեց այդ խնդիրը, և այժմ նոր օրենք է մշակվել, որի համար օգտագործել են նաև հայկական փորձը, օրինակ՝ Տեղ գյուղի, որի ուժերը լուրջ հմտությունների են տիրապետում։

Կարդացեք նաև

Back to top button