
Ռադիացիոն ֆիզիկա և ռադիացիոն նյութաբանություն․ գիտության այս ճյուղի հիմքը դրվել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում։ Միայն թե այն նախկինում ֆիզիկայի ինստիտուտ էր կոչվում։ Հետազոտում են տարբեր նյութեր, որոնք կիրառվում են գրեթե բոլոր ոլորտներում։ Համագործակցությունը տարբեր երկրների գիտական կենտրոնների ու գիտնականների հետ է։ Համատեղ աշխատանք ունեն կորեացի մասնագետների հետ։

Վերջերս Հայաստանի համար ամենաակտուալ համարվող թեմաներից մեկի՝ մոդուլային ատոմային կայանների հետազոտման, ուսումնասիրման հարցերը կազմակերպելու համար դրամաշնորհ են ստացել։
Մոդուլային ատոմակայանների արժեքն ավելի ցածր է՝ արձանագրում է գիտնականը։ Գիտնականները նշում են, որ մեծ ատոմակայաններն էլ իրենց առավելություններն ունեն․ այստեղ հնարավոր է հոսանք կուտակել։ Տարածաշրջանում Հայաստանը մյուս երկրներից տարբերվում է նաև հզոր ատոմակայանով։ Ամեն գնով այն պետք է պահպանել՝ արձանագրում է գիտնականը։

Երկար տարիներ գիտնականն ու իր ղեկավարած բաժինը զբաղվում են ռադիացիոն ֆիզիկայով, ուսումնասիրում են տարբեր նյութերի վրա մասնիկների ազդեցությունը։ Ուրանի հանքերը պակասում են, ատոմային էներգետիկայով զբաղվող գիտնականները փորձում են այլ վառելիքով փոխարինել այն։ Վաչագան Հարությունյանը վստահ է, որ սա հնարավոր է։

Անուշ Բադալյանը կիրառական հետազոտությունների բաժանմունքի օպտիկայի և սպեկտրոսկոպիայի խմբի գիտաշխատող է։ Զբաղվում է ջերմակարգավորիչ ծածկանյութերով։
Ասում է՝ նյութերը, բացի մեզ հայտնի հատկանիշներից, հետաքրքիր այլ հատկություններ էլ ունեն։ Ջերմակարգավորիչ նյութերը օգտագործվում են տիեզերական կայաններում, գազատուրբինային շարժիչներում՝ թիակների էֆեկտիվության բարձրացման համար։ Սովորական թիակները պատում են նմանատիպ թաղանթներով՝ ասում է գիտնականը։

Գիտական այս խումբը նաև հետազոտում է տիեզերքում տվյալ նյութերի ճառագայթման կայունությունը։ Փորձեր կան, տպագրված աշխատանքներ նույնպես։ Հատկապես վերջին երկու երեք տարիներին բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեի ջանքերով կարողանում են լավագույն սարք — սարքավորումեները ձեռք բերել։ Նոր սարքերի կարիք կա, միևնույն ժամանակ բազմաթիվ փորձեր արդեն ոչ թե արտերկրում, այլ Հայաստանում են կատարվում։




