Սփյուռքի ձայնը

Արևմտահայերենի պահպանությունը՝ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի կարևոր ուղղություններից. «Սփյուռքի ձայնը»

Գալուստ Կիւլպէնկեանը՝ հայ ծագումով բրիտանական նավթարդյունաբերողը՝ ծնված 1869 թվականին Պոլսում, կարճ ժամանակում դառնում է համաշխարհային նավթային շուկայի կարկառուն գործիչներից մեկը: «Միջին Արևելքի արքա» կոչվող Կիւլպէնկեանի «Կարմիր գիծ» համաձայնագիրը 1928 թվականին նրան տվեց նավթի արդյունահանման բացառիկ իրավունքներ՝ ամրապնդելով միջազգային հեղինակությունը:

«Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի պատմությունը սկսվում է 1956 թվականին, երբ հիմնադրվեց Լիսաբոնում՝ ելնելով հայ նավթարդյունաբերող Գալուստ Կիւլպէնկեանի (1869-1955 թթ.) կտակից:

Սկզբնական փուլում կտակում, ի թիվս այլ նվիրատվությունների,  նշված էր  Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի նորոգման համար 600 հազար դոլարի հատկացումը: Կիւլպէնկեանը նպատակ ուներ ստեղծել մի հիմնարկություն, որը կգործեր Պորտուգալիայում՝ հարկային արտոնությունների շնորհիվ, սակայն կառավարվեր անգլիական գրասենյակից: Նրա կտակում նշված էր երեք անձ, որոնք պետք է հիմնեին հիմնադրամը: Հետագայում, Գևորգ Եսայանի՝ Կիւլպէնկեանի դստեր ամուսնու ջանքերով, հիմնադրամում ստեղծվեց Հայկական համայնքների բաժանմունքը, որի տնօրենն այսօր Ռազմիկ Փանոսեանն է:

Բաժանմունքը տարբեր տարիներին ղեկավարել են՝

  • Զավեն Եկավյան (1984-2011 թթ.)
  • Աստղիկ Չամքերթեն (2012-2013 թթ.)
  • Ռազմիկ Փանոսյան (2013 թվականից առ այսօր)

Հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի բյուջեն բաշխվում է Սփյուռքի և Հայաստանի գիտական, կրթական և մշակութային կազմակերպություններին:

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց 1988 թվականի երկրաշարժից տուժած շրջաններին, որոնց հատկացվել է 1 միլիոն դոլար լրացուցիչ օգնություն: Ռազմիկ Փանոսյանը նշում է, որ այսօր հիմնադրամի եկամուտի 3-4 տոկոսը տրվում է հայկական ծրագրերին: Հիմնական ուշադրությունը կենտրոնացված է արևմտահայերենի պահպանման և տարածման ՝ աշխատելով ուսուցիչների, նոր սերնդի և ժամանակակից գրողների հետ, ինչպես նաև տարբեր բուհերում սովորող ուսանողների կրթաթոշակների հատկացումների վրա:

Հիմնական ուղղություններն են՝

  • Գրքերի հրատարակություն և թարգմանություն
  • Արևմտահայերենի պահպանություն և տարածում
  • Հայկական համայնքներում լեզվի կրթական ծրագրեր

Արևմտահայերենի պահպանման ուղղությամբ աշխատանքները կատարվում են մի քանի ուղղություններով։ «Արևմտահայերենի պահպանումը հիմնադրամի առանցքային ուղղություններից է: Մենք աշխատում ենք ուսուցիչների, նոր սերնդի և ժամանակակից գրողների հետ՝ լեզվի կենսունակությունն ապահովելու համար։ Բացի այդ, դրամաշնորհներ ենք հատկացնում գիտական տարբեր ուսումնասիրությունների ու գիտաժողովներին մասնակցելու  համար։», — նշում է Ռազմիկ Փանոսեանը:

  • Ուսուցիչների հետ համագործակցություններ և աշխատանքներ
  • Նոր սերնդի հետ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով աշխատանքներ
  • Ժամանակակից գրողների խրախուսում՝ արևմտահայերենով գրելու համար

Գյուլբենկյանը նախկինում նվիրատվություններ է կատարել նաև՝

  • Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցուն
  • Երուսաղեմի գրադարանին։

Հիմնադրամն ունի նաև թանգարանը՝ բացված 1969 թվականին։ Այն այժմ ունի 6000 ցուցանմուշ: Հավաքածուն հարուստ է եվրոպական արվեստի գոհարներով՝ Էրմիտաժից ձեռք բերված Ռուբենսի, Ռեմբրանդտի և Բուտսի աշխատանքներով: «Մեր թանգարանում հայկական արվեստի փոքր բաժին կա՝ Տիգրան մեծի դրամներով և Աստվածաշնչով», — ավելացնում է հայկական համայնքների բաժանմունքի տնօրենը:

«Հիմնադրամի գործունեությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ՝ մշակույթից և արվեստից մինչև կրթություն ու հումանիտար աջակցություն», — եզրափակում է Ռազմիկ Փանոսեանը:

Կարդացեք նաև

Back to top button