
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի՝ հունվարի 21-ին կայանալիք բանակցությունների ուշադրության կենտրոնում է լինելու Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով, ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:
Բացի այդ, երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքերի հանգամանալից փոխանակում կանցկացնեն ռուս-հայկական հարաբերությունների, ԵԱՏՄ և եվրասիական տարածքում ինտեգրացիոն այլ միությունների շրջանակում համագործակցության, համաշխարհային օրակարգի արդի հարցերի շուրջ։
«Հուսով ենք, որ առաջիկա հանդիպումը կլինի կառուցողական, կնպաստի փոխգործակցության գործնական խնդիրների առաջխաղացմանը և Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հունվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։




