
Հայաստանի խնդրանքով՝ ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով և 2024 թվականի դեկտեմբերի 4-ին Վաշինգտոնում Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի և իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հանդիպման արդյունքում, Հունաստանի ԶՈւ ԳՇ Տեխնիկական ծառայությունների վարչության ութ հոգուց բաղկացած անձնակազմը, ղեկավարությամբ գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կլուվայի, համագործակցելով Հունաստանի արտաքին գործերի նախարարության հետ, Հայաստանի Լոռու մարզի տարածքներում տեղադրեցին ժամանակավոր մոդուլային «Բեյլի M2» տիպի կամուրջներ։ Սրանք տեղադրվել են այն շրջաններում, որոնք տուժել էին երկրում տեղի ունեցած աննախադեպ ջրհեղեղներից՝ 2024 թվականի մայիսին։
Նախորդաբար ապամոնտաժվել էր 200 մետր երկարությամբ կամուրջը Սինդոս տարածքում, որը Թեսալոնիկի նահանգի ճանապարհային ցանցի մաս էր կազմում մինչև 1990 թվականը, երբ այն փոխարինվեց բետոնից կառուցված նոր կամրջով։ Շրջակա միջավայրին սպառնացող վտանգը՝ հիմքերի քայքայման պատճառով, պահանջեց հին մետաղական կամրջի ապամոնտաժումը՝ Հունաստանի ԶՈւ ԳՇ Մեխանիկայի վարչության միջոցներով։ Կամուրջը բաժանվեց երեք մասի և տեղափոխվեց Հայաստան։
Այնուհետև կառուցվեց առաջին կամուրջը Քարկոփ գյուղում (Դեբեդ գետի վրա) և երկրորդը Հոբարձի գյուղում (փոքր Գարգառ գետի վրա)։
Տարածքում այցելության ընթացքում Ալավերդիի քաղաքապետ Դավիթ Գումաշյանը շնորհակալություն հայտնեց աշխատանքների համար՝ ընդգծելով դրանց կարևորությունը շրջանի համար։
Այժմ մնում է երրորդ կամուրջը տեղադրել Այրում գյուղում՝ Դեբեդ գետի վրա, որը գտնվում է Քարկոպի մոտակայքում։
Այս առաքելությունը, բացի իր մարդասիրական նշանակությունից և բարեկամ հայ ժողովրդին ցուցաբերած աջակցությունից, համարվում է նաև Քաղաքացիական պաշտպանության շրջանակներում համագործակցության արտահայտություն՝ այն ժամանակաշրջանում, երբ կլիմայական ճգնաժամը դառնում է ավելի ու ավելի ակնհայտ։
Վերոհիշյալ տարածքում հույն համայնքի ներկայությունը թվագրվում է 19-րդ դարից, հատկապես Ալավերդի փոքր քաղաքում, որն այսօրվա դրությամբ հանդիսանում է հույն համայնքի կենտրոնը։




