ԿարևորՄիջազգային

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում, որը շարունակվում է 2023 թվականի հոկտեմբերից։ Պաղեստինյան խմբավորումը նաեւ համաձայնել է ազատ արձակել որոշ իսրայելցի պատանդների, BBC-ին հայտնել է լավատեղյակ աղբյուրը։

Աղբյուրի համաձայն՝ Գազայում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Կատարի վարչապետի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների և առանձին Իսրայելի ներկայացուցիչների հետ հանդիպումներում։ Կատարը կողմերի միջև բանակցություններում միջնորդներից մեկն է։

Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Իսրայելի կառավարությունը համաձայնագրի ընդունման քվեարկությունը կանկացնի հինգշաբթի, նախարարների մեծ մասը պատրաստվում է աջակցել գործարքին: Հայտնի է, որ արտգործնախարար Գեդեոն Սաարը միայն վերջին ժամերին է ընդհատել իր արտասահմանյան այցը և շտապ վերադարձել հայրենիք։

ՀԱՄԱՍ-ում BBC-ի աղբյուրն ավելի վաղ հաստատել էր, որ խումբը համաձայնել է գործարքի պայմաններին:

Պայմանագրի մանրամասները, ներառյալ դրա ուժի մեջ մտնելու ամսաթիվը, դեռ ամբողջությամբ չեն բացահայտվել: Անանուն աղբյուրները լրատվական գործակալություններին հայտնել են, որ ակնկալվում է, որ հրադադարի առաջին փուլը կտևի վեց շաբաթ։

Այս ընթացքում իսրայելական զորքերն աստիճանաբար դուրս կգան Գազայի հատվածից, իսկ առաջին պատանդները կփոխանակվեն մի խումբ պաղեստինցի գերիների հետ, չորեքշաբթի Reuters-ին հայտնել է խնդրին ծանոթ աղբյուրը։

Հաղորդվում է, որ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն արդեն հանդիպել է Միջազգային Կարմիր խաչի ղեկավար Մարյանա Շպոլյարիչի հետ, որի ընթացքում, ըստ նախագահի գրասենյակի հատվածական հաղորդագրությունների, քննարկվել են պատանդներին տեղափոխելու տեխնիկական մանրամասները։

Կարմիր Խաչի հայտարարության մեջ ասվում է, որ գործընթացը հղի է լինելու մարտահրավերներով, սակայն չի նշվում, թե որոնք են այդ մարտահրավերները:

Կարդացեք նաև

Back to top button