
Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ենթակա է վավերացման Իրանի խորհրդարանի կողմից և կնքվում է 20 տարի ժամկետով, հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Համաձայնագրի ստորագրումից հետո այն պետք է վավերացվի Իրանի խորհրդարանի կողմից: Խորհրդարանի վավերացումից հետո այն կգործի 20 տարի»,- ասել է դիվանագետը Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը պարունակում է 47 հոդված և ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները։
Ռուս-իրանական պայմանագիրը կստորագրվի 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում՝ երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ։ Այն կփոխարինի երկրների միջև փոխհարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին գործող փաստաթուղթը, որը ստորագրվել է դեռևս 2001 թվականին Մոսկվայում:




