Մասնագիտություն

Նրանք պարգևում են առողջ ատամներ և երազանքի ժպիտ. «Մասնագիտություն»

Կյանքի որակն անմիջապես բարձրանում է, երբ մարդն ունենում է առողջ բերանի խոռոչ և գեղեցիկ ատամնաշար: Ու եթե բնությունը Ձեզ չի պարգևել գեղեցիկ ու ճերմակափայլ ատամներ, հմուտ ստոմատոլոգը ժամանակակից ատամնաբուժության և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ կլուծի Ձեր այդ խնդիրը, իսկ եթե ​​Ձեր բախտը բերել է ժառանգականության հարցում և Դուք ունեք ամուր և առողջ ատամներ, ամեն դեպքում պարբերաբար այցելությունն ատամնաբույժին պարտադիր է, քանի որ ավելի հեշտ է կանխել, քան` բուժել հիվանդությունը։

Ստոմատոլոգիան բժշկագիտության ամենաարագ զարգացող ճյուղերից է։ Ստոմատոլոգը մասնագիտանում է բերանի խոռոչի օրգանների տարբեր հիվանդությունների, ինչպես նաև դիմածնոտային հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և բուժման մեջ՝ օգնելով շտկել ատամների հետ կապված բոլոր խնդիրներն ու թերությունները:

Եթե նախկինում ստոմատոլոգին այցելելու միտքն անգամ պատճառում էր անհանգստություն, ապա ժամանակակից ստոմատոլոգիան նոր հնարավորություն է՝ մոռանալու բժշկի և նրա պատճառած ցավի վախի մասին. յուրաքանչյուր այց ստոմատոլոգի մոտ կանցնի ջերմ և հաճելի մթնոլորտում, իսկ բուժառուն բուժումից հետո կհեռանա ժպիտով ու նորից վերադառնալու ցանկությամբ:

«Մասնագիտություն» հաղորդաշարի հյուրը Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ, Ստոմատոլոգիա կրթական ծրագրի ղեկավար Արտակ Հեբոյանն է:

Կարդացեք նաև

Back to top button