ԿարևորՔաղաքական

Անհամբեր սպասում եմ Փաշինյանի հետ հանդիպմանը. Եվրոպական խորհրդի նախագահ

ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկեցինք Հայաստան-ԵՄ հարաբերությունների դրական դինամիկան, X-ի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:

«Ես հայտնեցի ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր գործընկերությունը և խորացնելու մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում ՝ անվտանգություն, տնտեսություն, մարդկանց միջև շփումներ, ժողովրդավարական ինստիտուտներ և կայունություն: Անհամբեր սպասում եմ առաջիկայում վարչապետ Փաշինյանի հետ անձամբ հանդիպմանը»,- գրել է նա։

Նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին և ընդգծել, որ Հայաստանի Կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից:

Կարդացեք նաև

Back to top button