Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար համայնքներում, Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրում վերագործարկվել է բնակապահովման պետական աջակցության ծրագիրը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ անդրադառնալով սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագրերին։




