ԿարևորՄիջազգային

Լիբանանի խորհրդարանը նախագահ է ընտրել բանակի գլխավոր հրամանատար Ժոզեֆ Աունին

Հինգշաբթի Լիբանանի խորհրդարանը քվեարկությամբ նախագահ է ընտրել բանակի գլխավոր հրամանատար Ժոզեֆ Աունին։

Քվեարկության առաջին փուլում Աունը չի կարողացել ապահովել հաղթանակի համար անհրաժեշտ 86 ձայնը (128-ից) և ստացել է միայն 71 խորհրդարանականի աջակցությունը։

Հաղորդվում է, որ փուլերի միջև ընդմիջման ընթացքում լիբանանցի օրենսդիրներն ակտիվ խորհրդակցություններ են անցկացրել տարբեր մակարդակներում: Երկրորդ փուլում նա 99 ձայնով հաղթահարել է անցողիկ շեմը։

Լիբանանի նախագահի պաշտոնը թափուր էր ավելի քան երկու տարի։

Աունի ընտրությունը հնարավոր է դարձել շիա մահմեդականների շահերը ներկայացնող «Հեզբոլա» շարժման աջակցությունը վայելող Սուլեյման Ֆրանժյեի ինքնաբացարկից հետո։ Նա հայտարարել էր, որ իր աջակցությունն է հայտնում բանակի հրամանատարին։

Քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Աունը հավատարմության երդում է տվել Լիբանանին։

«Երդվում եմ հարգել լիբանանյան ազգի սահմանադրությունն ու օրենքները և պահպանել լիբանանյան ազգի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։

Կարդացեք նաև

Back to top button