
Քրիստոնեության վաղ շրջանում հանուն հավատի իրենց կյանքը զոհաբերած մարդկանց կոչում էին «հին վկաներ» կամ «ականատեսներ»։ Ավելի ուշ` արդեն արաբական արշավանքների ժամանակ, հավատին զոհ գնացածներին կոչեցին «նոր վկաներ»։
Երկուսն էլ մարտիրոսներ են, բայց ոչ` սրբեր, թեպետև ժողովուրդը նրանց էլ է պաշտում, մեծարելով՝ հաճախ որպես սրբերի։
Հակոբ Մանանդյանի և Հրաչյա Աճառյանի «Հայոց նոր վկաները» աշխատությունն ընդգրկում է 1155-1843 թվականներին հանուն հավատի զոհվածներին։


Պատմական գիտությունների թեկնածու, Մատենադարանի գիտաշխատող Գառնիկ Հարությունյանը, խոսելով աշխատության կարևորության մասին, նշում է, որ ըստ հեղինակների այն ամբողջական չէ, քանի որ այդտեղ ներառված չեն համիդյան ջարդերի ժամանակ հանուն հավատի զոհվածները։




